4 այրիչով Gefest ЭП Н Д 5560-03 0042 էլեկտրական սալօջախն ունի մնացորդային ջերմության ինդիկատորներ։ Դրանք ցույց են տալիս, թե որ այրիչը չի սառել սարքն անջատելուց հետո և հարմար է կերակուրը տաքացնելու կամ մարմանդ կրակի վրա եփելու համար։ Կառուցվածքում նախատեսված է կրակի կրկնակի շարքով այրիչ, որն ապահովում է մեծ տրամագծով սպասքի համաչափ տաքացում։ Ապակեկերամիկական աշխատանքային մակերեսը հեշտությամբ մաքրվում է ճարպաբծերից և այրված սննդից։
Gefest ЭП Н Д 5560-03 0042-ը հագեցած է 55 լ ծավալով ջեռոցով, որի մեջ կարելի է պատրաստել 2-3 ուտեստ 3-4 հոգու համար։ «Գրիլ կոնվեկցիայով» ծրագիրը, ինչպես նաև ներկառուցված շամփուրը հարմար են միսը կամ թռչնամիսը խրթխրթան կեղևով թխելու համար։ Օգտատերերը կարիք չունեն բացելու դուռը՝ ուտեստների պատրաստման ընթացքը վերահսկելու համար, բավական է միացնել լուսավորությունը։ Սպիտակ էմալապատ իրանի կառուցվածքում նախատեսված է խոհանոցային պարագաների պահպանման քաշովի արկղ։ Ծրագրավորվող ժամաչափն ավտոմատ անջատում է սարքը և կանխում ուտեստների չորացումը։ Ժամանակը և ջերմաստիճանը կարելի է տեսնել էկրանին։