AAA ձևաչափի Panasonic Everyday Power մարտկոցը նախատեսված է տարբեր տեխնիկայի և կենցաղային սարքերի (հեռակառավարման վահանակներ, կշեռքներ, նվագարկիչներ, ֆոտոխցիկներ) անխափան աշխատանքը պահպանելու համար։ Դրանք ունեն կոմպակտ չափսեր, բայց միևնույն ժամանակ բարձր տարողունակություն։ Օգտագործելով այս մարտկոցները՝ կարելի է վստահ լինել սարքի կատարյալ և երկարատև աշխատանքի մեջ։ Մարտկոցներն առաջարկվում են հարմարավետ փաթեթավորմամբ, որը հեշտությամբ է բացվում։
Panasonic Everyday Power ալկալային մարտկոցն ընդունակ է պահպանել լիցքը 10 տարվա ընթացքում՝ այն չօգտագործելու պայմանով։ Դա հնարավոր է շատ ցածր ինքնալիցքաթափման շնորհիվ։ Մարտկոցի կողմից տրվող 1.5 Վ լարումը բավարար է էներգիայի բարձր կամ միջին սպառման մակարդակ ունեցող սարքերի արդյունավետ աշխատանքի համար։ Մարտկոցների կորպուսը պատրաստված է մեխանիկական վնասվածքների նկատմամբ կայուն մետաղների համաձուլվածքից, ինչը թույլ կտա բացառել մարտկոցի դեֆորմացիայի կամ դրա արտահոսքի ռիսկը։ Այս մարտկոցներն օգտագործելիս անհրաժեշտ է պահպանել փաթեթավորման վրա նկարագրված նախազգուշական միջոցները։