QUMO VaccoPM 4AU փոշեկուլը հարմար ձեռքի մոդել է մեքենայի սրահում, պատշգամբում և էլեկտրականության հասանելիություն չունեցող այլ վայրերում մաքրություն կատարելու համար։ Սարքն աշխատում է ներկառուցված կուտակիչից, ունի ջերմահեռացման և աղմուկի նվազեցման համակարգեր։ Եռաստիճան զտումը թույլ չի տալիս փոշուն դուրս թռչել և ընկնել շարժիչի մեջ։
QUMO VaccoPM 4AU սարքը գործում է 8000 Պա ներքաշման ուժով, որը բավարար է փոշին, մազիկները և մանր աղբը հավաքելու համար։ Ձեռքի սարքը հագեցած է չոր աղբի համար 500 մլ տարողությամբ տարայով և գերտաքացումից պաշտպանության հուսալի համակարգով։ Փոշեկուլը մատակարարվում է հանովի ճեղքային կցորդիչով՝ պահպանման համար հարմար պայուսակում։