G.Skill TRIDENT Z5 օպերատիվ հիշողությունը մշակված է գեյմերների և օվերքլոքերների պահանջմունքները բավարարելու համար։ DDR5 ստանդարտի և բարձրորակ բաղադրիչների շնորհիվ ՕՀ-ն ունակ է ապահովել համակարգի կայուն բարձր արտադրողականություն՝ բարելավված թողունակությամբ։ Օպերատիվ հիշողությունը մատակարարվում է երկուական մոդուլների հավաքածուով՝ յուրաքանչյուրը 16 ԳԲ ծավալով և 6000 ՄՀց հաճախականությամբ։ G.Skill Trident Z5-ը համատեղելի է Intel պլատֆորմների հետ և աջակցում է XMP 3.0 արագացման տեխնոլոգիային։ Ալյումինե ռադիատորների հատուկ կառուցվածքը նպաստում է ջերմության արագ ցրմանը և պահպանում է հիշողության միկրոսխեմաների տաքացման ցածր ջերմաստիճանը։