650 Վտ հզորությամբ սև Scarlett SC-TM11034 տոստերը կարող է պատրաստել երկու տոստ՝ բովման վեց աստիճանով։ Աշխատանքի մի քանի ռեժիմները թույլ են տալիս օգտագործել տարբեր հաստության և խտության կտորներ, կարգավորել կեղևի գույնն ու հաստությունը։ Պատրաստումն ավարտվելուց հետո հացն ավտոմատ կերպով բարձրանում է անցքերից։ Այդպես դուք հեշտությամբ կարող եք հանել կտորներն առանց տաքացնող տարրերի հետ շփման։
Scarlett SC-TM11034 տոստերը կառավարվում է մեխանիկական կոճակների օգնությամբ։ Իրանը պատրաստված է պլաստիկից և մետաղից, ունի կրկնակի մեկուսացում։ Այն պաշտպանում է էլեկտրական հոսանքի հարվածից։ Բոլոր փշրանքներն ընկնում են տակդիրի մեջ, որտեղից դրանք հեշտ է հեռացնել։ Տակդիրը կարելի է հանել և լվանալ։ Սարքի իրանում առկա է խցիկ լարը պահելու համար։