Շնորհիվ գերազանց շահագործման բնութագրերի՝ Panasonic RP-HJE125E-Z ականջակալները Ձեզ թույլ կտան ընկղմվել երաժշտության աշխարհ և վայելել դրա մաքուր, հագեցած հնչողությունը։ Այնպիսի առանձնահատկությունները, ինչպիսիք են 10-ից մինչև 24000 Հց հաճախականությունների վերարտադրումը և լավ զգայունությունը (97 դԲ), ապահովում են հագեցած բասերով և վերին հաճախությունների զրնգուն վերարտադրմամբ հնչողություն։ Դրան ավելացրեք 16 Օհմ իմպեդանսը և մինչև 200 մՎտ մուտքային հզորությունը։ Panasonic RP-HJE125E-Z-ով Դուք կկարողանաք վայելել երաժշտության հնչողությունը նույնիսկ վերարտադրման բարձր ձայնի դեպքում։
Սարքը հագեցած է 10 միլիմետրանոց թաղանթներով ճառագայթիչներով։ Մալուխի օպտիմալ երկարության (1.1 մ) շնորհիվ Դուք կկարողանաք տեղադրել ձայնի աղբյուրը հարմար հեռավորության վրա։ Սարքի փոքր քաշը (50 գ) Ձեզ թույլ կտա հեշտությամբ տեղավորել այն գրպանում և միշտ վերցնել Ձեզ հետ։