1030 Վտ հզորությամբ սև գույնի Philips HD2590/90 տոստերն ունի մեկ երկար բաժանմունք։ Սարքում կարելի է միաժամանակ պատրաստել 2 ստանդարտ տոստ կամ մեծ չափսի հացի կտոր։ 8 ռեժիմները թույլ են տալիս փոխել բովման աստիճանը՝ տարբեր հաստության և գույնի կեղև ստանալու համար։ Մոդելում առկա է նաև ներկառուցված տակդիր ցանկացած այլ թխվածք տաքացնելու համար։ Հալեցման ֆունկցիայի շնորհիվ սարքում կարելի է պատրաստել նույնիսկ սառեցված հաց։ Philips HD2590/90 տոստերն ամփոփված է ջերմամեկուսիչ կորպուսում, որը չի տաքանում աշխատանքի ընթացքում։ Էքստրա-բարձրացման մեխանիզմը թույլ է տալիս սարքում բովել փոքր չափսի հացիկներ։ Տաքացման ֆունկցիան թույլ է տալիս պահպանել սննդի հարմարավետ ջերմաստիճանը։ Ռետինապատ ոտքերն ապահովում են տոստերի կայուն դիրքը նույնիսկ անհարթ մակերեսի վրա։ Սարքի կորպուսում կա լարը պահելու բաժանմունք։