Սպիտակ կատարմամբ Bloody LC-10 հովացման համակարգը համալրվում է ալյումինե երկսեկցիոն ռադիատորով և պղնձե ջրաբլոկով, որոնց միջև անցկացված են ճկուն խողովակներ ջերմակրի համար։ Պրոցեսորային տարբեր սոկետների հետ համատեղելի այս ունիվերսալ հեղուկային հովացման համակարգը հարմար կլինի 260 Վտ-ից ոչ ավելի ընդհանուր ջերմարտադրությամբ կենտրոնական պրոցեսորի համար։ Այն կհամապատասխանի մինչև 272 մմ երկարությամբ ռադիատորի տեղադրման հնարավորություն ունեցող համակարգչային կորպուսին։ Bloody LC-10 համակարգչային ԿՊ-ի հովացման համակարգը մատակարարվում է 120 մմ չափսի երկու օդափոխիչով, որոնք տեղադրվում են ռադիատորի մակերեսին և պատասխանատու են ջերմային էներգիայի ցրման համար։ ԼԻՄ (ШИМ) կառավարմամբ հովացուցիչների պտտման հաճախականությունը տատանվում է 800-ից մինչև 1800 պտ/րոպ։ Հեղուկային հովացման համակարգի ջրաբլոկի կափարիչի մեջ ինտեգրված է գունավոր էկրան՝ միջուկների ընթացիկ ջերմաստիճանը և այլ կարևոր տեղեկատվություն ցուցադրելու համար։