350/250/3 մմ միջին չափսի, տիեզերական նախշով սև Gembird MP-35-25-SPACE գորգիկն ապահովում է մկնիկի շարժումների ճշգրտությունն ու կայունությունը, վերացնում է կուրսորի դողը և կանխում ցնցումները։ Տակդիրը պաշտպանում է մկնիկի ստորին հատվածը սարքի մեջ փոշու և մանր աղբի թափանցումից։
Gembird MP-35-25-SPACE խաղային գորգիկն ունի ռետինե հիմք. նյութն ամուր է և մաշվածակայուն, կանխում է հիմքի սահքը մակերեսի վրայով։ Կտորից control ծածկույթի շնորհիվ մկնիկն ազատ սահում է մակերեսով և չի կաշկանդում օգտատիրոջ շարժումները։ Կարված եզրերը պաշտպանում են գորգիկը քայքայվելուց և երկարացնում դրա ծառայության ժամկետը։