Kitfort KT-236 մուլտիեփիչը նախատեսված է ապուրների, ձավարեղենի պատրաստման, թխվածքների, մսի կամ ձկան տապակման, գոլորշու վրա ուտեստների պատրաստման, մածունի/յոգուրտի մակարդման համար։ Սարքը նաև թույլ կտա տաքացնել սնունդը։ Չկպչող ծածկույթը հնարավորություն կտա պատրաստել սնունդն առանց յուղի օգտագործման։ Խառնելու համար նախատեսված հատուկ գդալը չի վնասի թասի ներքին մակերեսը։ Մուլտիեփիչը պաշտպանված է գերտաքացումից և էլեկտրական հոսանքից վնասվելուց, ինչը դրա օգտագործումը դարձնում է անվտանգ։ Kitfort KT-236-ը կառավարվում է սենսորի միջոցով։ Իրանի վրա առկա է էկրան, որտեղ ցուցադրվում են ընտրված ծրագիրը, աշխատանքային ջերմաստիճանը, պատրաստման ժամանակը և հետաձգված մեկնարկի ժամանակը։ Լրակազմում կա չափիչ բաժակ՝ ուտեստի մեջ մթերքի ճշգրիտ քանակ ավելացնելու համար։ Ռետինե ոտքերը թույլ չեն տա մուլտիեփիչին սահել սեղանից և չեն քերծի այն։ Կառուցվածքում նախատեսված է տարա խտացված գոլորշու (կոնդենսատի) հավաքման համար։