Անկախ տեղադրման տիպի DEXP 5M4СTYL/B էլեկտրական եփման մակերեսը պատրաստված է ապակեկերամիկայից. այդպիսի մակերեսը դիմացկուն է վնասվածքների նկատմամբ, հեշտությամբ մաքրվում է, ունի գեղագիտական տեսք, ինչի շնորհիվ կներդաշնակվի ցանկացած խոհանոցի ինտերիերում։ Օվալաձև տաքացման գոտին թույլ կտա եփել այնպիսի սպասքով, ինչպիսին է, օրինակ, բադի տապակոցը, և ապահովում է սպասքի հատակի հավասարաչափ տաքացում։ Մակերեսի վրա ընդհանուր առմամբ կա 4 կոնֆորկ, որոնցից մեկը եռակոնտուր է։ DEXP 5M4СTYL/B-ում առկա է մնացորդային ջերմության ինդիկատոր, որը թույլ է տալիս հստակ իմանալ, թե երբ է մակերեսը վերջնականապես սառել։ Ժամանակաչափը թույլ կտա կոնֆորկների աշխատանքի համար սահմանել որոշակի ժամանակ։ Հզորության 9 մակարդակ. ահա այն, ինչը թույլ կտա ընտրել օպտիմալ տարբերակը յուրաքանչյուր կերակրատեսակի համար։ Ձեր և ձեր երեխաների անվտանգությունն ապահովում է արգելափակման կոճակը։