Լազերային քարթրիջ Cactus CS-O710BK-ն օգտագործում է սև գույնի տոներ և աչքի է ընկնում 11000 էջ ռեսուրսով։ Տվյալ մոդելն իրենից ներկայացնում է ունիվերսալ լուծում ինչպես տնային, այնպես էլ մասնագիտական պայմաններում տարբեր սև-սպիտակ նյութեր ստեղծելու համար։ Փոխարինվող բլոկի առանձնահատկությունը բարձրորակ բաղադրիչների վրա հիմնված ներկող փոշին է, որի շնորհիվ ապահովվում է տպագրություն՝ առանց տեսողական արատների։
Լազերային քարթրիջ Cactus CS-O710BK-ն ամբողջությամբ համատեղելի է OKI C710, ինչպես նաև OKI C711 սարքերի հետ։ Մոդելն առանձնանում է հուսալի կառուցվածքով և տեղադրման հեշտությամբ, ինչի շնորհիվ ապահովվում է փոխարինման հարմարավետությունը և տպիչի աշխատանքային բաղադրիչների անվնասությունը։ Քարթրիջը մատակարարվում է ստվարաթղթե տուփով։