5 զույգ փոխարինվող ամբուշյուր, պատյան, jack 3.5 մմ խրոց х3 հատ, 2 x MMCX - Quick-Switch մալուխ
Նկարագրություն
SIMGOT EA2000 Boson լարովի ականջակալները արծաթագույն երանգով և 10-50000 Hz հաճախականությունների լայն տիրույթով ձայնը դարձնում են ծավալային, խորը և դետալավորված։ Պասիվ ճառագայթիչի առկայությունն ապահովում է ուժեղացված ձայն առանց բասերի աղավաղման։ Փակ ակուստիկ ձևավորումը մեկուսացնում է ականջները արտաքին ձայներից, իսկ բարձրախոսներից եկող երաժշտությունը լսելի չէ շրջապատող մարդկանց։
Իրանը պատրաստված է չժանգոտվող պողպատից։ Այս նյութը չի օքսիդանում և կայուն է քերծվածքների ու ճաքերի առաջացման նկատմամբ։ SIMGOT EA2000 Boson լարովի ականջակալները հագեցած են Litz հյուսվածքով 8-ջղանի արծաթապատ պղնձե մալուխով. նման կոնֆիգուրացիան նվազագույնի է հասցնում ձայնի աղավաղումը։ PVC շերտը պաշտպանում է լարերը խճճվելուց և ոլորվելուց։ Լրակազմում ներառված են խրոցներ՝ ականջակալները տարբեր սարքերին միացնելու համար։ Լրացուցիչ ամբուշյուրների հավաքածուն թույլ է տալիս ընտրել բարձիկներ ականջների անհատական առանձնահատկություններին համապատասխան։