D-Link DGS-1510-52XMP/A1A կոմուտատորը կորպորատիվ օգտագործման գործիք է։ Այս մոդելն աչքի է ընկնում բարձր արտադրողականությամբ և ֆունկցիոնալությամբ, ինչի շնորհիվ կարող է հիանալի ընտրություն դառնալ առկա տեղային ցանցի ստեղծման կամ արդիականացման, ինչպես նաև IP-հեռախոսակապի կամ տեսահսկման համակարգի ծավալման համար։
D-Link DGS-1510-52XMP/A1A կոմուտատորն ապահովում է ձեռքով կառավարում, ինչպես նաև կարող է աշխատել ինքնավար ռեժիմում։ Բացի այդ, այս մոդելն օգտագործում է Store and Forward կոմուտացիայի մեթոդը, որի դեպքում իրականացվում է ոչ միայն ստացողի հասցեի ընթերցում, այլև տեղեկատվության մեջ սխալների որոնում նախքան դրա փոխանցումը։ Սարքի ևս մեկ առանձնահատկություն է MAC հասցեների ընդլայնված աղյուսակը՝ 16000 դիրքով։ Տվյալների փոխանցումը կարող է իրականացվել մինչև 1000 Մբիթ/վ արագությամբ։ Տարբեր ցանցային ստանդարտների և անվտանգության արձանագրությունների աջակցության շնորհիվ ապահովվում է ցանցի բարձր պաշտպանվածություն։ Սարքավորումների միացումն իրականացվում է PoE աջակցությամբ 48 հատ RJ-45 պորտերի, ինչպես նաև 4 հատ SFP տիպի պորտերի միջոցով։
Կոմուտատորն աչքի է ընկնում նաև տեղադրման պարզությամբ. իր չափսերի շնորհիվ մոդելը կարող է հեշտությամբ տեղադրվել հեռահաղորդակցական սարքավորումների դարակաշարերում կամ սեղանին։ Սնուցումն իրականացվում է 220 Վ ցանցից։ Մատակարարվում է ամրակների հավաքածուով և մալուխով։