Bosch WAN2420XME լվացքի մեքենան պատրաստված է արծաթագույն կորպուսով։ Մոդելը նախատեսում է մինչև 8 կգ սպիտակեղենի բեռնում մեկ ցիկլում։ Թմբուկի վրա կաթիլաձև ելուստներով VarioDrum համակարգը օգնում է լվանալ տարբեր բարդության աղտոտվածությունները և չի վնասում գործվածքների կառուցվածքը։ ActiveWater վերահսկման ինտելեկտուալ տեխնոլոգիան ընտրում է ջրի անհրաժեշտ քանակությունը՝ կախված բեռնվածությունից։
Լվացքի մեքենան հագեցած է ծրագրերի պտտվող փոխանջատիչով և սենսորային էկրանով կառավարման վահանակով։ Հետաձգված մեկնարկի ժամանակաչափի օգնությամբ կարելի է սահմանել լվացքի սկսվելու որոշակի ժամանակ։ EcoSilenceDrive ինվերտորային շարժիչը երաշխավորում է Bosch WAN2420XME լվացքի մեքենայի լուռ, էներգաարդյունավետ և կայուն աշխատանքը։ Անվտանգության բարձրացման համար իրականացված է ջրի արտահոսքից պաշտպանության տեխնոլոգիա։