Pioneer DJ HDJ-CUE1 լարային ականջակալներն իրենց հնարավորությունների շնորհիվ թույլ կտան վայելել սիրված երգերի որակյալ հնչողությունը, ինչպես նաև ամբողջությամբ ընկղմվել խաղային գործընթացի կամ ֆիլմի սյուժեի մեջ։ Մոդելն առանձնանում է մինիմալիստական դիզայնով և օգտագործման հարմարավետությամբ, ինչը պայմանավորված է ոչ մեծ քաշով և կարգավորվող գլխակալով ու փափուկ ամբուշյուրներով վրադիր տիպի կառուցվածքով։ Բացի այդ, ծալվելու հնարավորության շնորհիվ ականջակալները շատ տեղ չեն զբաղեցնում, և դուք միշտ կարող եք դրանք ձեզ հետ վերցնել ուր ասես։
Pioneer DJ HDJ-CUE1-ի մեկ այլ առավելությունն է որակյալ և հագեցած ձայնը։ Դրան հասնում են հիմքում փակ տիպի մեծ դինամիկների օգտագործման շնորհիվ։ 2.0 ձայնային սխեմայի և 5-ից մինչև 30000 Hz հաճախականությունների լայն տիրույթի շնորհիվ մոդելը ձեզ վառ էմոցիաներ կպարգևի աուդիո լսելիս։
Ականջակալները միացնելու համար օգտագործվում է Jack 3.5 մմ խրոցակով հանովի մալուխ։ Դրա շնորհիվ մոդելը կարող է օգտագործվել ինչպես սմարթֆոնների, պլանշետների և ԱՀ-ի, այնպես էլ այլ սարքերի հետ, օրինակ՝ խաղային կոնսոլների կամ նվագարկիչների հետ։ Մալուխի երկարությունը կազմում է 1.2 մ։ Մոդելը մատակարարվում է ֆիրմային փաթեթավորմամբ։