Սև գույնի Razer Fujin համակարգչային աթոռը դասվում է խաղայինների շարքին։ Այն ունի գլխակալ և 3D պլաստիկե արմնկակալներ։ Մոդելում առկա է նստատեղի բարձրության/խորության և թիկնակի թեքության անկյան 90-130° կարգավորման համակարգ։ Գոտկատեղի հատվածի կարգավորման ֆունկցիան թույլ է տալիս հասնել նստելիս մեջքի անատոմիորեն ճիշտ դիրքի։ Սարքում տեղադրված է 4-րդ դասի գազլիֆտ։ Դրա շնորհիվ աթոռը կդիմանա մինչև 136 կգ ծանրության։ Մոդելը խորհուրդ է տրվում 170-200 սմ հասակ ունեցող օգտատերերի համար։ Razer Fujin համակարգչային աթոռի թիկնակը և նստատեղը ստացել են ցանցավոր պաստառապատում։ Նյութը օդաթափանցիկ է, շոգին և համակարգչով երկարատև աշխատելիս չի առաջացնում ուժեղ քրտնարտադրություն։ Աթոռը հագեցած է 60 մմ տրամագծով անիվներով։ Դրանք ապահովում են արտադրանքի շարժունակությունը և չեն քերծում հատակի ծածկույթը։ Տոպ-գան ճոճման մեխանիզմը թույլ է տալիս ազատորեն ճոճվել առաջ և հետ։ Այս համակարգի շարժումների կարծրությունը կարելի է կարգավորել ըստ նախասիրության։ Մոդելի հավաքածուի մեջ ներառված է գլխի բարձիկ։