«Մուլտիբլոկ» ճոճման սինխրոն մեխանիզմով մոխրագույն Knight Craft Dragon համակարգչային աթոռն աշխատում է ճոճաթոռի սկզբունքով՝ թիկնակը հետ թեքելու հնարավորությամբ։ Թիկնակի թեքության անկյունը կարգավորվում է 90-135° տիրույթում։ Ճոճման կոշտության կարգավորման ֆունկցիան օգնում է փոխել մարմնի դիրքը, ճոճվել աթոռում և հարմարեցնել թիկնակի դիմադրության ուժը։ Այդպիսով մեջքի մկանները և միջողային սկավառակները ստանում են ավելի քիչ ծանրաբեռնվածություն և հանգստանում են նույնիսկ համակարգչի առջև երկար նստելու դեպքում։ Ողնաշարի վրա ծանրաբեռնվածության հավասարաչափ բաշխման համար պատասխանատու է գոտկատեղի ներկառուցված կարգավորումը։
Knight Craft Dragon խաղային աթոռի պաստառապատումը պատրաստված է էկոկաշվից, իսկ լցոնիչը՝ բարձր խտության պենոպոլիուրեթանից, որը դիմանում է մինչև 150 կգ ծանրության՝ առանց դեֆորմացիայի և առաձգականության կորստի։ Լրացուցիչ կերպով աթոռն ունի անիվներ և գլխի բարձ, որը ֆիքսվում է ցանկալի տեղում մագնիսական ամրացման միջոցով։ Ներկառուցված 4D բազկաթոռակները կարելի է շարժել ուղղահայաց ու հորիզոնական և ամրացնել անհրաժեշտ անկյան տակ։