Noctua NF-A9 PWM օդափոխիչը հուսալի սարքավորում է, որն օգտագործվում է տարբեր համակարգչային հավաքածուներում տեղադրման համար։ Տվյալ արտադրանքը կիրառվում է ԱՀ-ի բաղադրիչների հովացման համար։ Այն հիանալի գլուխ է հանում իր խնդիրներից, բացառում է կրիտիկական ջերմաստիճանների հասնելը։ Օդափոխիչի չափսերն են՝ 92x92 մմ, հաստությունը՝ 25 մմ։ Դրա նախագծման ժամանակ կիրառվել է աերոդինամիկ կառուցվածք, ինչը դրականորեն է անդրադարձել Noctua NF-A9 PWM օդափոխիչի բնութագրերի վրա։ Տվյալ արտադրանքը սնուցմանը միանում է 4-pin կոնեկտորի միջոցով։ Աշխատանքային լարումը հասնում է 12 Վ-ի, իսկ առավելագույն հոսանքը՝ 100 մԱ-ի։ Օդափոխիչը բավականին լուռ է, առաջացող աղմուկի մակարդակը չի գերազանցում 22.8 դԲ-ը։ Պտտման արագությունը 400-ից մինչև 2000 պտույտ է րոպեում։ Օպերացիոն համակարգն ինքնուրույն է կարգավորում այս պարամետրը՝ հիմնվելով բաղադրիչների ջերմաստիճանի վրա։ Առավելագույն արագության դեպքում գեներացվող օդային հոսքը 46.44 CFM է։ Ներկայացված օդափոխիչը դիմանում է տևական շահագործմանը։ Այն անխափան կաշխատի 150000 ժամ։ Օդափոխիչի հետագա տեղադրման համար կիրառվում են լրակազմի ամրացման պտուտակները։