HP Probook 440 G10 նոութբուքը արծաթագույն պլաստիկից և ալյումինից պատրաստված կորպուսով ունի 14-դյույմանոց էկրան՝ փայլուն ծածկույթով, որը երաշխավորում է երանգների բարձր կոնտրաստայնություն։ IPS մատրիցան ընդլայնում է դիտման անկյունները և չի աղավաղում գույները։ Պատկերների կետայնությունը կազմում է 1920x1080 փիքսել։ Նեյրոնային պրոցեսորը մեծացնում է սարքի ինքնավար աշխատանքի ժամանակը, իրականացնում է տեքստի թարգմանություն իրական ժամանակում, լղոզում է հետին պլանը տեսազանգի ընթացքում։
HP Probook 440 G10-ը հագեցած է ներկառուցված բարձրախոսներով մաքուր և բարձր ձայն վերարտադրելու համար։ Ծրագրերի մեկնարկը և նավիգացիան առանց հապաղումների ապահովվում է 16 ԳԲ ծավալով օպերատիվ հիշողության շնորհիվ։ Ականջակալների կամ սմարթֆոնի հետ սինքրոնացման ժամանակ օգտագործվում է Bluetooth 5.3 ինտերֆեյսը։ Ֆայլերի փոխանցումը արտաքին կրիչից իրականացվում է USB 3.2 միակցիչի միջոցով։ Նախատեսված է մինչև 3 մոնիտոր միացնելու հնարավորություն։