27'' մոնոբլոկ Lenovo IdeaCentre AIO 27IRH9 (FHD)-ը պատրաստված է մոխրագույն կորպուսով։ Մոդելի էկրանի անկյունագիծը կազմում է 27 դյույմ, իսկ կետայնությունը՝ Full HD։ IPS մատրիցան ապահովում է դիտման լայն անկյուններ և գույների ճշգրիտ փոխանցում։ Էկրանի փայլատ ծածկույթը նվազագույնի է հասցնում արտացոլումները։ Էկրանի պայծառությունը կազմում է 300 կդ/մ², իսկ փիքսելների խտությունը՝ 82 ppi։ Սա երաշխավորում է մանրամասն պատկեր և հագեցած երանգներ։
27'' Lenovo IdeaCentre AIO 27IRH9 (FHD) մոնոբլոկում տեղադրված է 10 միջուկանի պրոցեսոր։ Դրա հաճախականությունը կազմում է 2.4 ԳՀց՝ Turbo Boost ռեժիմում մինչև 4.9 ԳՀց արագացման հնարավորությամբ։ Նման կոնֆիգուրացիայի շնորհիվ սարքը հեշտությամբ կատարում է տեսանյութերի մշակում, գրաֆիկա, ծրագրավորում և բարձր արտադրողականություն պահանջող այլ առաջադրանքներ։ Մոնոբլոկում տեղադրված է 16 ԳԲ օպերատիվ հիշողություն։ Դրա ծավալը կարելի է մեծացնել մինչև 32 ԳԲ՝ կորպուսում առկա լրացուցիչ բնիկի շնորհիվ։ Որպես հիմնական կրիչ օգտագործվում է 512 ԳԲ SSD։ Մոնոբլոկը համալրված է ծայրամասային սարքերի միացման ինտերֆեյսներով՝ USB, HDMI և 3.5 մմ աուդիո խցիկով։