Ֆոտոն 16-55ES երկարացման լարն իրենից ներկայացնում է պարզ և ֆունկցիոնալ սարք ձեր տան կամ գրասենյակի համար։ F տիպի 5 դասական եվրովարդակների շնորհիվ տվյալ մոդելը թույլ է տալիս միացնել տարբեր սարքավորումների լայն շարք՝ լինի դա գրասենյակային, համակարգչային, թե կենցաղային տեխնիկա։ Երկարացման լարի հիմք են ծառայում առաջնակարգ բաղադրիչներն ու նյութերը, ինչն ապահովում է օգտագործման բարձր հուսալիություն և անվտանգություն։ Միացված ծանրաբեռնվածության առավելագույն հզորությունը կարող է հասնել 4000 Վտ-ի՝ մինչև 16 Ա հոսանքի առավելագույն ուժի դեպքում։
Ֆոտոն 16-55ES երկարացման լարը պատրաստված է որակյալ և գերտաքացման նկատմամբ կայուն պլաստիկից սպիտակ իրանով, ինչը նույնպես դրականորեն է անդրադառնում շահագործման անվտանգության վրա։ Մոդելի տարբերիչ առանձնահատկությունն է վարդակների անցքերի վրա պաշտպանիչ վարագույրների առկայությունը, որոնք խոչընդոտում են խոնավության, փոշու և այլ անցանկալի առարկաների ներթափանցմանը ներս։ Բացի այդ, երկարացման լարն առանձնանում է կոմպակտ չափերով, ինչի հաշվին կարող է հեշտությամբ տեղադրվել ցանկացած վայրում։ Ցանցային մալուխի երկարությունը կազմում է 5 մ։