Ներկառուցված մարտկոցի շնորհիվ Dreame U20 ուղղահայաց փոշեկուլն ունի անսահմանափակ գործողության շառավիղ։ Լրիվ լիցքավորումը բավականացնում է մինչև 1 ժամ ինքնավար աշխատանքի համար։ Հանովի խողովակը սարքը վերածում է ձեռքի փոշեկուլի՝ փոքր մակերեսների և դժվարամատչելի վայրերի մաքրման համար։ Պատի ամրակով մոդելը պահպանման ժամանակ շատ տեղ չի զբաղեցնում։
Dreame U20-ը՝ 500 մլ տարողությամբ տարայով և ցիկլոնային ֆիլտրով, հարմար է չոր մաքրման և հեղուկի հավաքման համար։ Սարքը համալրված է աշխատանքի 3 ռեժիմով և շարժիչը գերտաքացումից պաշտպանելու ավտոանջատման համակարգով։ Հավաքածուի մեջ ներառված են գորգերի մաքրման համար LED լուսավորությամբ տուրբոխոզանակ, ներքնակների և նմանատիպ իրերի մշակման համար փոշու տիզերի դեմ գլխադիր։