Janome VS 50 կարի մեքենան կդառնա ձեր անփոխարինելի օգնականը հագուստի նորոգման և կարման գործում։ Այս մոդելում ներկառուցված է էլեկտրամեխանիկական շարժաբեր, որը գործարկում է թափանիվի աշխատանքը։ Janome VS 50-ը համալրված է դասական ուղղահայաց մաքոքով, որը կարի մեքենաներում երկար տարիների օգտագործման ընթացքում ապացուցել է իր հուսալիությունն ու դիմացկունությունը։ Կարգավորելով կարաբաժնի երկարությունն ու լայնությունը՝ դուք կկարողանաք զգալիորեն բարելավել արդեն առկա կարատեսակները։ Սեղմիչ թաթիկի բարձրացման 11 մմ բարձրությունը լիովին բավարար է խիտ և հաստ նյութերի հետ աշխատելու համար։ Janome VS 50-ում նախատեսված է գործողությունների 7 տարբեր տեսակ, որոնց միջոցով դուք կկարողանաք նորոգել մաշված հագուստը։ Կոճակօղակներն արվում են կիսաավտոմատ ռեժիմով՝ առանց կտորը պտտելու։
Խնայեք ձեր գումարը՝ տան պայմաններում տաբատները ծալակարելով գաղտնի կարի միջոցով։ Տրիկոտաժի հետ աշխատելու համար նախատեսված են էլաստիկ պարզ և գաղտնի կարեր։ Կարելու արագությունը կարելի է սահուն կերպով կարգավորել ոտնակի սեղմման ուժով։ Թեւքածալերի և օձիքների հարմարավետ կարման համար կարելի է անջատել թևքային հարթակը Janome VS 50-ի իրանից։