Rekam iLook S990i silver metallic կոմպակտ տեսախցիկը պատրաստված է փոքր չափսի արծաթագույն կորպուսով։ Դրա միջոցով կարելի է ստեղծել որակյալ լուսանկարներ և տեսանյութեր HD թույլատրությամբ։ 21 MP CMOS մատրիցը երաշխավորում է բարձր դետալիզացիայով և իրատեսական գույներով կադրերի ստացում։ Թվային կայունացման համակարգը նպաստում է տեսախցիկի դողոցի էֆեկտի վերացմանը։
Rekam iLook S990i silver metallic-ում տեղադրված է 2.7 դյույմանոց գունավոր էկրան, որով կարելի է դիտել նկարահանված նյութը։ Ֆայլերի պահպանման համար անհրաժեշտ է հիշողության քարտ, որի համար նախատեսված է բնիկ։ Միջերեսներից առկա է USB սինխրոնիզացիայի միացք։ Տեսախցիկի հետ տրամադրվում են մարտկոց, միացման մալուխ, պատյան և ուսագոտի։