Syntech G11 պաշտպանիչ պատյանը ամբողջական աքսեսուար է, որը Nintendo Switch 2 կոնսոլին կապահովի պաշտպանություն մեխանիկական վնասվածքներից պահպանման և տեղափոխման ժամանակ։ Մոդելն ունի պլաստիկե կոշտ հիմնակմախք, որի շնորհիվ այն կարող է պաշտպանել սարքը սեղմման հետևանքով առաջացող վնասվածքներից և հարվածների դեպքում կոտրվելուց։ Syntech G11 պաշտպանիչ պատյանի պատրաստման համար օգտագործվում է պոլիկարբոնատ, որն օժտված է խոնավակայունությամբ։ Աքսեսուարի կառուցվածքում նախատեսված է 10 խցիկ քարթրիջների պահպանման համար։ Լրացուցիչ գրպանիկներում կարելի է տեղավորել խաղային կոնսոլի տարբեր մանր աքսեսուարներ։ Լրակազմում առկա է ժապավեն՝ սարքը պատյանով հարմարավետ տեղափոխելու համար։