ջրի զտիչ Inteza+, տաք ջրի չափաբաժնի կարգավորում, թափոնների տարա 8 չափաբաժնի համար
Չափսեր և քաշ
Լայնություն
25.6 սմ
Բարձրություն
31.5 սմ
Խորություն
44.7 սմ
Քաշ
8.5 կգ
Նկարագրություն
Gaggia Brera Black սուրճի մեքենան ձեզ կպարգևի ամեն օր անհավանական բուրավետ և թարմ ըմպելիք վայելելու անգերազանցելի հնարավորություն՝ բավական է միայն օգտվել ներկառուցված սրճաղացից։ Կաթիլների սկուտեղի և թափոնների տարայի շնորհիվ ձեզ հարկ չի լինի մեծ քանակությամբ ազատ ժամանակ ծախսել սարքի հետագա խնամքի վրա։
Gaggia Brera Black մոդելը կարող է հպարտանալ ներկառուցված դիսփլեյի և էլեկտրոնային փոխարկիչների առկայությամբ, ինչը նպաստում է պարամետրերի ակնթարթային ընտրությանը։ Կարգավորեք ըմպելիքի թնդությունն ու ծավալը՝ հրավիրված հյուրերի քանակին համապատասխան, դրա համար սարքում ներդրված է համապատասխան ֆունկցիոնալություն։ Ձեռքի կապուչինատորով դուք կկարողանաք վայելել բուրավետ կապուչինո՝ առանց տնից դուրս գալու։ Ավտոմատ դեկալցինացիան կկանխի նստվածքի առաջացումը սարքի պատերին։