Kitfort КТ-9102-1 գոլորշային մաքրիչը միաժամանակ համատեղում է գոլորշային հատակամաքրիչի, ախտահանիչի, ապակեմաքրիչի և ուղղահայաց արդուկի ֆունկցիոնալությունը։ Ինտենսիվ տաք գոլորշու ձևավորման շնորհիվ այն մակերեսներից արագ հեռացնում է նույնիսկ կայուն կեղտը, վերացնում է բակտերիաները, ինչպես նաև հարթեցնում է իրերի ծալքերը։ 1.1 լ տարողությամբ ջրի բակն ապահովում է օգտագործման երկարատև ժամանակ։ Լրակազմում նախատեսված են հատակի խոզանակ, նեյլոնե խոզանակ, շիթային գլխադիր, քերիչ, գործվածքների շոգեմշակման գլխադիր։ Հավաքածուի մեջ ներառված են նաև տարբեր պարագաներ և աքսեսուարներ Kitfort КТ-9102-1-ի օգտագործման հարմարավետությունը բարձրացնելու համար։