Սև գույնի Braun Oral-B iO RB WB Radiant White փոխարինվող գլխիկների հավաքածուն կարող է օգտագործվել Oral-B ընկերության iO սերիայի էլեկտրական ատամի խոզանակի հետ։ Մոդելի խոզանները մանրակրկիտ մաքրում են ատամի էմալը՝ առանց այն վնասելու ռիսկի, նրբորեն մերսում են լնդերը և սպիտակեցնում ատամները։ Braun Oral-B iO RB WB Radiant White փոխարինվող գլխիկների հավաքածուն ներառում է 4 հատ, որոնցից յուրաքանչյուրը խորհուրդ է տրվում փոխարինել 3 ամիսը 1 անգամ։ Խոզանների ծայրերին նախատեսված է հատուկ ներկ։ Երբ այն ամբողջությամբ գունաթափվի, գլխիկն անհրաժեշտ է փոխարինել։