Շիթային քարթրիջ Cactus CS-EPT0632-ը շիթային տպիչների համար նախատեսված ծախսանյութերի համատեղելի ներկայացուցիչ է, որի արտադրությամբ զբաղվում է անվանի Cactus ընկերությունը։ Այն արդեն առաջին տարին չէ, որ ուրախացնում է գրասենյակային տեխնիկայի բազմաթիվ տերերին որակյալ ծախսանյութերով, որոնք ոչնչով չեն զիջում օրիգինալ քարթրիջներին։ Ներկայացված մոդելի հատուկ կառուցվածքի շնորհիվ ապահովվում է տպող գլխիկի պաշտպանությունը վնասվածքներից, ինչի արդյունքում բացառվում է տպագրության ընթացքում թղթի վրա բծերի առաջացման կամ թանաքի արտահոսքի ռիսկը։
Շիթային քարթրիջ Cactus CS-EPT0632-ը լիցքավորված է բաց կապույտ (cyan) գույնի թանաքով, որը տպագրության ժամանակ չի լղոզվում՝ անկախ օգտագործվող թղթի տեսակից։ Ներկայացված մոդելի տարողությունը 11 մլ է։ Քարթրիջի լավ աշխատանքային ռեսուրսն ապահովում է դրա օգտագործման հնարավորությունը ինչպես տանը, այնպես էլ ամսական տպագրության փոքր ծավալ ունեցող գրասենյակում։ Ներկայացված ծախսանյութը համատեղելի է Epson արտադրողի շիթային տպիչների ութ հայտնի մոդելների հետ։