Cactus CS-EPT0486 թանաքային քարթրիջը համատեղելի ծախսվող տարր է, որը որակով չի զիջում օրիգինալ քարթրիջին։ Մոդելը երաշխավորում է որակյալ գունավոր արտատպվածքների ստացում՝ հագեցած և պայծառ գույներով, որոնք կապահովեն երկարակեցություն։ Դա նշանակում է, որ ժամանակի ընթացքում պատկերը չի ջնջվի։
Cactus CS-EPT0486 քարթրիջը պարունակում է բաց ծիրանագույն թանաք, ինչը թույլ է տալիս այն օգտագործել գունավոր տպագրության աջակցությամբ տպիչներում։ Դրանք Epson արտադրության Stylus Photo և PM մոդելային շարքի թանաքային տպիչներն են։ Քարթրիջի տարողությունը կազմում է 14.4 մլ, ինչը թույլ է տալիս երկար ժամանակ օգտվել դրա պարունակությունից։ Թանաքն ապահովում է ակնթարթային չորացում, ինչի շնորհիվ պատկերը չի լղոզվում և պահպանում է կայունությունը։