2.0 F&D v620 plus բարձրախոսները գերկոմպակտ ակուստիկ համակարգ են, որը պատվավոր տեղ կզբաղեցնի ձեր աշխատանքային սեղանին։ Ձեզ հարկավոր չի լինի ապահովել միացում էլեկտրական ցանցին, քանի որ ակուստիկան աշխատանքի համար անհրաժեշտ էներգիան ստանում է USB պորտից։ Ձայնի փոխանցումն իրականացվում է ավանդական եղանակով՝ 3.5 միլիմետրանոց աուդիոմիակցիչին միանալու միջոցով։ Ձայնի ուժգնությունը կարելի է փոխել լարային վահանակի օգնությամբ։ Բարձրախոսների դիզայնը տպավորիչ է. առկա է նեոնային լուսավորություն։ F&D v620 plus բարձրախոսներն ունեն 2.4 Վտ հզորություն։ Այս հզորությունը դեպքերի ճնշող մեծամասնությունում բավարար է սեղանի ակուստիկայի համար։ Տեղադրված են 38 միլիմետրանոց դինամիկներ։ Ձայնը վերարտադրվում է 90 Հց-ից մինչև 20000 Հց տիրույթում։ Ազդանշան/աղմուկ հարաբերակցությունը 70 դԲ է։ Բարձրախոսների չափսերն են՝ 66x73x100 մմ։ Մոդելն ունի բաց մոխրագույն գույն։ Հավաքածուի մեջ ներառված է շահագործման ուղեցույց։ Ակուստիկ համակարգը փաթեթավորված է գրավիչ արտաքին տեսք ունեցող տուփի մեջ։