SVEN AP-U996MV լարային ականջակալը ցանկացած գեյմերի դուր կգա իր ոճային դիզայնով և ֆունկցիոնալ հնարավորությունների հարուստ ընտրությամբ։ Այս մոդելի առանձնահատկություններից մեկը դարձել է յուրաքանչյուր ականջաբաժակի մեջ 30 և 40 մմ ճառագայթիչների թաղանթներով երկուական բարձրախոսի առկայությունը, ինչի շնորհիվ դուք կկարողանաք լսել խաղային գործընթացի ողջ ձայնային գամման։ 7.1 Virtual հնչողության ձևաչափի աջակցությունը նպաստում է ծավալային ձայնին և էկրանին տեղի ունեցողի մեջ լիարժեք ընկղմվելու էֆեկտին։ Ձեր վիրտուալ հակառակորդների յուրաքանչյուր խշշոց կլսվի նույնիսկ ձայնի ցածր մակարդակի դեպքում։
SVEN AP-U996MV լարային ականջակալը ներկայացված է սև փայլատ կորպուսով՝ կարմիր գույնի տպավորիչ լուսավորությամբ։ Գլխին հարմարավետ նստեցմանը և ականջակալներով ժամեր շարունակ առանց որևէ անհարմարության գտնվելուն նպաստում են փափուկ ամբուշյուրները և կարգավորվող գլխակալը։ Ազատ շփվեք թիմակիցների հետ․ աղմուկի նվազեցման համակարգով ճկուն խոսափողը հստակ կփոխանցի ձեր բոլոր հրամանները։ Համակարգչին կարելի է միանալ USB ինտերֆեյսով 2.2 մետրանոց մալուխի միջոցով։