DEEPCOOL AG620 DIGITAL պրոցեսորի հովացուցիչի կառուցվածքում առկա է թվային էկրան, որի վրա իրական ժամանակում ցուցադրվում է չիպսեթի ջերմաստիճանը։ Կրիտիկական ջերմաստիճանի հասնելու դեպքում էկրանին կհայտնվի սիմվոլային նախազգուշացում։ Ջերմության հեռացման համար նախատեսված են 6 մմ տրամագծով պղնձե վեց ջերմային խողովակներ։ 260 W ցրվող հզորությամբ DEEPCOOL AG620 DIGITAL պրոցեսորի հովացուցիչը հագեցած է 120x120 մմ չափսերով երկու օդափոխիչով՝ 300-1950 պտ/րոպ կարգավորվող պտտման արագությամբ և մինչև 29.4 dB իջեցված աղմուկի մակարդակով։