Փնտրո՞ւմ եք հուսալի օգնական, որի անմիջական մասնակցությամբ կկարողանաք գեղեցիկ և խնամված տեսք հաղորդել վարսերին։ Տնային օգտագործման համար ուղղակի անփոխարինելի է 1400 Վտ հզորությամբ BRAYER 3040BR-RD վարսահարդարիչը։ Ջերմաստիճանի և արագության 2 ռեժիմների միջև ընտրություն կատարելու համար բավական է օգտվել սարքի բռնակի մեխանիկական փոխանջատիչից։
BRAYER 3040BR-RD վարսահարդարիչի հավաքածուն ներառում է կոնցենտրատոր գլխադիր, որը նպաստում է օդի հոսքի ուղղորդված մատուցմանը։ Այսպիսով, դուք կդարձնեք գանգուրները անհավանական հարթ կամ կհաղորդեք դրանց տպավորիչ ծավալ բառացիորեն ակնթարթորեն։ Ձեզ մոտ դժվարություններ չեն առաջանա հուսալի օգնականին ճամփորդական պայուսակում կամ ճամպրուկում կոմպակտ տեղավորելիս, և այդ ամենը ծալովի բռնակի շնորհիվ։ Իսկ կախելու համար նախատեսված ամուր օղակը կդառնա իսկական փրկություն սահմանափակ տարածության պայմաններում այն պահելիս։