Braun MQ9195 ընկղմվող բլենդերը 13 գլխիկ-դանակներով մանրացնում, կտրատում, հարում, հունցում, մթերքները խորանարդիկներով և շերտերով է կտրում, աշխատում է որպես քերիչ, կոտրում է սառույցը։ 1200 W հզորությունը և մինչև 15000 պտույտ րոպեում արագությունը թույլ են տալիս սարքին մշակել փափուկ և պինդ մթերքներ՝ բանջարեղեն, մրգեր, միս, ընկույզ, կաթնամթերք և խմոր։
Մոդելն աշխատում է 3 արագությամբ։ Դա թույլ է տալիս հասնել անհրաժեշտ խտության՝ կախված մթերքի պնդության աստիճանից։ Արագությունները փոխարկվում են սահուն՝ առանց ցատկերի։ Պինդ մթերքները մանրացնելու և համասեռ զանգված ստանալու համար առկա է տուրբո ռեժիմի գործառույթ։ Մանրացման աստիճանի ճշգրիտ վերահսկման համար հարմար է իմպուլսային ռեժիմը։
Braun MQ9195 ընկղմվող բլենդերն ունի ցայտումից պաշտպանություն․ նույնիսկ բարձր հզորությամբ աշխատելիս խոհանոցը կմնա մաքուր։ Ընկղմվող տարրերը պատրաստված են չժանգոտվող պողպատից։ Այս նյութը չի ենթարկվում կոռոզիայի և չի կլանում մթերքների հոտերը։