HIPER CINEMA SPFW 16X9-120 պրոյեկտորի էկրանը պատրաստված է Matte White ծածկույթով սպիտակ պոլիէսթերային կտավից, որի շնորհիվ մոդելը ստացել է 160° դիտման անկյուն և բնական գունահաղորդում լուսավորության ցանկացած մակարդակի դեպքում։ Պատին տեղադրվող մոդելն ամրանում է օղակապերի օգնությամբ։ HIPER CINEMA SPFW 16X9-120 էկրանն ապահովում է ուղիղ պրոյեկցիա, ուստի պրոյեկտորը պետք է տեղադրվի անմիջապես կտավի դիմաց։ Մոդելն ունի 120 դյույմ անկյունագիծ և կտավի 266x149.5 սմ չափս։ 2 սմ լայնությամբ սև եզրաշերտն ապահովում է պատկերի բարելավված ընկալում։