Cactus Locomotive բազմագույն գորգիկը գնացքի պատկերով՝ 400/300/3 մմ միջին չափսով, ապահովում է մկնիկի շարժումների ճշգրտությունն ու կայունությունը, վերացնում է կուրսորի դողը և կանխում ցնցումները։ Տակդիրը պաշտպանում է մկնիկի ստորին մասը փոշու և մանր աղբի՝ սարքի մեջ ներթափանցումից։
Cactus Locomotive գորգիկն ունի ռետինե հիմք, նյութն ամուր է և մաշվածակայուն, կանխում է հիմքի սահելը մակերեսի վրայով։ Կտորից speed ծածկույթի շնորհիվ մկնիկը ազատ սահում է մակերեսով և չի կաշկանդում օգտատիրոջ շարժումները։ Կարված եզրերը պաշտպանում են գորգիկը քայքայվելուց և մեծացնում են դրա ծառայության ժամկետը։