Kitfort KT-705 կաթիլային տիպի սրճեփն ունի պլաստիկից պատրաստված գրավիչ սև-արծաթագույն իրան։ Ներկայացված մոդելը նախատեսված է ինչպես աղացած, այնպես էլ հատիկավոր սուրճ պատրաստելու համար։ Հատիկների մշակումը հեշտությամբ կատարում է Kitfort KT-705-ի մեջ ներկառուցված սրճաղացը։ Սուրճի տարայի ծավալը հասնում է 1.5 լ-ի, ինչը թույլ է տալիս թարմացնող ըմպելիք պատրաստել մեծ խմբի համար։ Ներկայացված մոդելը կառավարվում է ներկառուցված էկրանի և ժամանակաչափի օգնությամբ։ Սարքն ունի նաև ինքնատաքացման սալիկ, ինչը թույլ է տալիս մինչև 30 րոպե պահպանել նոր պատրաստված ըմպելիքի ջերմաստիճանը։
Անհրաժեշտ է նաև նշել, որ ներկայացված մոդելն ունի հակակաթիլային համակարգ և ավտոանջատման գործառույթ։ Kitfort KT-705-ի 0.98 մ երկարությամբ լարը թույլ է տալիս սարքը տեղադրել օգտատիրոջ համար առավել հարմարավետ ձևով։