Սպիտակ գույնի Hoco C11 ցանցային լիցքավորման սարքը 5 Վտ ելքային հզորությամբ սնուցման ադապտեր է։ Մոդելի մուտքային/ելքային լարումը 5/5 Վ է, իսկ հոսանքի ուժը՝ 1 Ա։ Մոդելը մատակարարվում է micro USB - USB Type-A մալուխով։ Բլոկը կփոխարինի գործարանային լիցքավորիչին։ Դրա օգնությամբ կարող եք լիցքավորել սմարթֆոններ, պլանշետներ, ականջակալներ, դյուրակիր բարձրախոսներ, տպիչներ, power bank-եր և այլ սարքավորումներ։ Hoco C11 ցանցային լիցքավորման սարքն ունի պլաստիկե իրան։ Այն թեթև է, կոմպակտ և դիմացկուն հարվածների նկատմամբ։ Պլաստիկը գրեթե չի հաղորդում էլեկտրականություն, այդ պատճառով լիցքավորիչը հողակցման կարիք չունի։ Բլոկի վրա նախատեսված է USB միակցիչ։