Samsung VC2500M փոշեկուլը ներկայացված է էրգոնոմիկ կարմիր իրանով՝ աքսեսուարների պահպանման խցիկով։ Բռնակին սեղմելն ակտիվացնում է մալուխի ավտոմատ փաթաթումը։ 2.5 լ աղբի պարկը հեշտացնում է փոշեկուլի սպասարկումը։ 9.2 մ ընդհանուր գործողության շառավիղը թույլ է տալիս մաքրություն կատարել մի քանի սենյակներում 1 վարդակին միացմամբ։
Samsung VC2500M փոշեկուլը ոչ մեծ մանևրային անիվներով, ճկուն փողրակով և տելեսկոպիկ խողովակով հեշտացնում է դժվարամատչելի վայրերի մաքրումը։ Հավաքածուի մեջ ներառված 3 գլխիկները հարմար են տարբեր տեսակի ծածկույթների արդյունավետ մաքրման համար։ Ներկառուցված պաշտպանության համակարգն անջատում է փոշեկուլը շարժիչի ուժեղ գերտաքացման դեպքում։