JBL CLIP 5 Black դյուրակիր բարձրախոսը ներկայացված է սև գույնի կորպուսով։ Սարքի ընդհանուր ելքային հզորությունը 5 Վտ է։ Այն բավարար է բարձր և հարուստ ձայնի համար։ Բարձրախոսում ներկառուցված է 45 մմ տրամագծով մեկ դինամիկ։ Այն վերարտադրում է բարձր և ցածր հաճախականությունները լայն տիրույթում՝ 95 Հց-ից մինչև 20 կՀց։
JBL CLIP 5 Black դյուրակիր բարձրախոսը համալրված է True Wireless Stereo գործառույթով։ Այն թույլ է տալիս երկու սարք միավորել ստերեո հնչողության համար։ JBL CLIP 5 Black-ն աշխատում է 1400 մԱ·ժ տարողությամբ լիթիում-իոնային մարտկոցով։ Մարտկոցի մեկ լիցքավորումը բավարարում է միջին ձայնի մակարդակով մինչև 12 ժամ երաժշտություն լսելու համար։ Մարտկոցի ամբողջական լիցքավորման համար անհրաժեշտ է մոտ 3 ժամ։ Բարձրախոսի կորպուսի վրա առկա է լիցքի ինդիկատոր։ Մոդելը սմարթֆոններին կամ ձայնի այլ աղբյուրներին միանում է Bluetooth-ի միջոցով։ Անլար կապի շառավիղը հասնում է մինչև 10 մ-ի։ Սարքի կորպուսը պատրաստված է պլաստիկի, մետաղի և գործվածքի համադրությունից։ Ջրից և փոշուց պաշտպանությունը համապատասխանում է IP67 ստանդարտին, ինչի շնորհիվ բարձրախոսը կարելի է օգտագործել դրսում և ջրամբարների մոտ։