Սև ներդիրներով կապույտ գույնի Tucano Gommo ուսապարկը հարմար է նոութբուքի, հարակից բաղադրիչների պահպանման և տեղափոխման համար։ Դրա ծավալը 14 լ է։ Մոդելը ստացել է 1 հիմնական բաժանմունք, 2 կողային և 1 ճակատային, ինչպես նաև շնչող ցանցավոր թիկնամաս։ Ներսում տեղավորվում է 15.6” էկրանի անկյունագծով դյուրակիր համակարգիչ։ Ուսապարկը դիմանում է մինչև 10 կգ ծանրաբեռնվածության։ Փափուկ բաժանմունքը հուսալիորեն պահում է տեխնիկան, կանխում է տարուբերումը և վնասվածքները տեղափոխման ժամանակ։ Շղթա-ճարմանդն ապահովում է արագ մուտք դեպի պարունակությունը և դրա ապահովությունը։
Tucano Gommo ուսապարկը պատրաստված է վերամշակված պլաստիկից, պոլիուրեթանից և պոլիէսթերից։ Նյութը չի պատռվում, դիմացկուն է մաշվելուն, խզումներին և դեֆորմացիային։ Խոնավապաշտպան ծածկույթի շնորհիվ պարունակությունը հուսալիորեն պաշտպանված կլինի ջրից։ Կրելու համար նախատեսված են բռնակ և ուսագոտիներ։ Հատուկ ամրակը թույլ է տալիս ուսապարկն ամրացնել տուրիստական սայլակ-կցասայլակին կամ ճամպրուկի բռնակին։