Braun SI5017GR արդուկն իրենից ներկայացնում է ինտելեկտուալ տնային օգնական։ Այն հագեցած է FreeGlide 3D կերամիկական ներբանով, որը երաշխավորում է հեշտ և արագ սահք՝ միաժամանակ պաշտպանելով գործվածքները վնասվածքների առաջացումից։ Յուրաքանչյուր տանտիրուհի ըստ արժանվույն կգնահատի 190 գ/րոպե արագությամբ գոլորշու հարվածի առկայությունը. այդպիսով, այն ոչ մի շանս չի թողնի ամենափոքր ծալքերին և անհնազանդ խորշոմներին։
Ձեզ անհրաժեշտ է հագուստի առանձին հատվածների նախնական խոնավացո՞ւմ լավագույն արդյունքի հասնելու համար։ Օգտվեք ցողման գործառույթից, որն իրականացված է Braun SI5017GR արդուկում։ Մոդելի ներբանի ակոսիկների խցանումը կանխելու համար արտադրողը դրանում նախատեսել է ավտոմատ մաքրման համակարգ, որը հեռացնում է կողմնակի նստվածքները։ Այլևս կարիք չի լինի հագուստը հանել կախիչներից, իսկ տյուլն ու վարագույրները՝ քիվից. այս ամենը ուղղահայաց շոգեմշակման ռեժիմի շնորհիվ է։ 2 մ երկարությամբ ցանցային լարը կորպուսին ամրացված է հատուկ հոդակապի միջոցով, որը պտտվում է առանցքի շուրջը և չի ոլորվում սարքի շահագործման ընթացքում։