Polaris PHS 1020RK ֆեն-խոզանակը կոմպակտ և հարմարավետ մոդել է մազերը չորացնելու և հարդարելու համար։ Սարքը հագեցած է 3.5 և 5 սմ տրամագծով գլխադիրներով՝ նրբագեղ գանգուրներ և առաձգական ալիքներ ստեղծելու համար։ Մոդելն ունի օդի հոսքի 3 արագություն և աշխատանքի 3 ջերմաստիճանային ռեժիմ։ Խոզանակն ունի երկկողմանի պտտման օպցիա, ուստի մազերի հարդարման ողջ աշխատանքը կանի ձեր փոխարեն։ Սառը օդի մատուցման օպցիան թույլ կտա ոչ միայն գեղեցիկ սանրվածք անել, այլև ֆիքսել այն։ Խոզանակը հագեցած է նաև կերամիկական պատվածքով, որը պաշտպանում է մազերը նույնիսկ կանոնավոր հարդարումների դեպքում։
Իր առանցքի շուրջ պտտվելու հնարավորությամբ երկար ցանցային լարը թույլ է տալիս հարմարավետ տեղավորվել հայելու մոտ։ Կախելու համար նախատեսված օղակը նպաստում է Polaris PHS 1020RK ֆեն-խոզանակի կոմպակտ տեղադրմանը ուղղահայաց մակերեսի վրա։