Լարով միացմամբ և համակարգչին կամ նոութբուքին ունիվերսալ ամրացմամբ Canyon CNS-CWC5 վեբ-տեսախցիկը կօգնի ձեզ տեսակապի սեանսների կազմակերպման հարցում։ Սև իրանով սարքը միանում է համակարգչի USB 2.0 պորտին՝ ծայրում USB կոնեկտորով մալուխի միջոցով։ Ապահովելով տեսա/լուսանկարահանում 1920x1080 պիքսել կետայնությամբ՝ 2 Մպ մատրիցով տեսախցիկն ունի ներկառուցված խոսափող՝ թույլ տալով շրջանցել առանձին միացվող խոսափողի անհրաժեշտությունը։
Canyon CNS-CWC5 վեբ-տեսախցիկի աշխատունակությունն ապահովվում է Android 5.0 և բարձր, Mac OS, Windows, Smart TV կամ TV box հարթակներով սարքերի համար։ Տեսախցիկի դիտման անկյունը կազմում է 65°։ Ցածր լուսավորության շտկման և աղմուկի ճնշմամբ խոսափողի առկայության շնորհիվ վեբ-տեսախցիկը ցուցադրում է տեսակապի գերազանց որակ ինտերնետ-հեռախոսակապի ծառայություններում և մեսենջերներում շփվելիս։