800 Վտ հզորությամբ ներկառուցվող Gorenje BMX201AG1BG միկրոալիքային վառարանը պատրաստված է սև իրանով։ Պատրաստման 15 ավտոմատ ծրագրերի աջակցությունը սարքը դարձնում է ջեռոցի այլընտրանք։ Վառարանում կարելի է պատրաստել պիցցա, կարտոֆիլ, պոպկորն, ձուկ, միս։ Բավական է սահմանել քաշը և ընտրել անհրաժեշտ ծրագիրը։ Դրանում առկա են ներկառուցված գրիլ, ավտոմատ հալեցում ըստ ժամանակի և քաշի։ Կոմբի-ռեժիմը համատեղում է գրիլի և միկրոալիքների ազդեցությունը։
Կառավարման տարրերը գտնվում են Gorenje BMX201AG1BG-ի դիմային վահանակի աջ մասում։ Դրանք են՝ պտտվող ծրագրավորիչը, սենսորային ստեղները և էկրանը։ Սարքի դռնակը բացվում է ներքևի կոճակը սեղմելիս։ Կառավարման վահանակի արգելափակումը պաշտպանում է սարքը երեխաների կողմից կարգավորումների փոփոխությունից։ Արագ տաքացման կոճակը սեղմելով՝ վառարանը կաշխատի 30 վրկ առավելագույն հզորությամբ։ Դրա հաշվին կերակուրն ավելի արագ կտաքանա։