Varta Energy AA (LR6) մարտկոցը 1.5 Վ լարմամբ ունի 50.5x14.5 մմ չափսեր։ Սնուցման տարրը հարմար է կառավարման վահանակների, խաղալիքների, անլար կոնտրոլերների և այլ էլեկտրոնային սարքերի համար։ Մատնաչափ մարտկոցը չի կորցնում օգտակար հատկությունները չոր և զով տեղում մի քանի տարի պահպանման դեպքում։
Varta Energy AA (LR6) 2 ալկալային սնուցման տարրերը բաղադրության մեջ չեն պարունակում կադմիում և սնդիկ։ Պլաստիկե բլիստերի տեսքով փաթեթավորումը հեշտացնում է մարտկոցների տեղափոխումը և պահպանումը։ Սնուցման տարրերը չեն թույլատրում ապամոնտաժում և կրկնակի լիցքավորում, շփում կրակի և տաք մակերեսների հետ։