Tefal Optigrill+ XL GC724D12 գրիլը թխման համար նախատեսված կցորդով անփոխարինելի սարք է այն մարդկանց համար, ովքեր սիրում են իրենց և մտերիմներին հյուրասիրել գրիլի վրա պատրաստված հյութալի սթեյքով, բուրավետ բանջարեղենով կամ ձկով։ Այս գրիլը հարմար է մեծ ընտանիքի համար. աշխատանքային մակերեսի մեծացված չափը թույլ է տալիս միաժամանակ պատրաստել մինչև 8 բաժին։
Ունենալով 2000 Վտ հզորություն՝ սարքն աջակցում է 9 ծրագիր և ձեռքով կարգավորման ռեժիմում ջերմաստիճանի 4 մակարդակ՝ 110-ից մինչև 285 աստիճան։ Գրիլի կառուցվածքը նախատեսում է վերին և ստորին տաքացուցիչ տարրերի առկայություն, ինչն ապահովում է կերակրատեսակների որակյալ տապակումը։ Սարքն ինքնուրույն որոշում է յուրաքանչյուր բաղադրիչի հաստությունը մինչև 1 մմ ճշգրտությամբ և օպտիմալացնում է պատրաստման ժամանակը։
Թխման կցորդով Tefal Optigrill+ XL GC724D12-ի իրանի վրա առկա է էկրան, որը թույլ է տալիս հետևել սարքի վիճակին և տեսնել բոլոր ընթացիկ կարգավորումները։ Ընտրելով աշխատանքի որոշակի ռեժիմ՝ ձեզ այլևս պետք չէ մտածել, թե ինչպես պատրաստել սթեյքը. սարքն ինքնուրույն կորոշի տապակման անհրաժեշտ աստիճանը, իսկ դուք կտեսնեք բոլոր կարգավորումները էկրանին։ Որակյալ տապակումը կապահովի նաև գրիլի հատուկ կառուցվածքը. 7° անկյան տակ տեղադրված թիթեղները թույլ կտան, որ ավելորդ ճարպը հոսի հատուկ տակդիրի մեջ։
Թխման կցորդի շնորհիվ գրիլը վերածվում է ջեռոցի։ Հալեցման գործառույթը կօգնի խնայել պատրաստման ժամանակը և օգտագործել մթերքներն անմիջապես սառցախցիկից։
Հանվող վահանակները, թխման կցորդը և ճարպի հավաքման տակդիրը նախատեսված են սպասք լվացող մեքենայում լվանալու համար։