Arnica VIRA փոշեկուլն ունի ոչ ստանդարտ կառուցվածքի իրան և կարմիր-սև գունավորում։ 2400 Վտ հզորությամբ մոդելը նախատեսված է չոր և թաց մաքրում կատարելու համար, ինչի համար հագեցած է 10 լ ծավալով բաքով, ինչպես նաև լվացող միջոցի 4.5 լ տարայով։ Մոդելի գործողության շառավիղը կազմում է 8.5 մ։ Ներծծման հզորությունը 350 Վտ է, ինչը թույլ է տալիս մաքրել առավելագույնս արդյունավետ։ Շարժիչը պաշտպանված է ջրալցումից։
Arnica VIRA փոշեկուլը հագեցած է ամենատարբեր խոզանակների և գլխադիրների ամբողջական հավաքածուով. կան հատուկ աքսեսուարներ անկյուններում, փափուկ կահույքի, կահույքի և գորգերի մաքրման համար։ Բացի մաքրություն ապահովելուց, մոդելը կարող է օգտագործվել մակերեսների բուրավետացման համար, քանի որ ունի այդպիսի գործառույթ։ Այս ֆունկցիոնալ սարքը նաև ընդունակ է անհրաժեշտության դեպքում հատակից հավաքել մինչև 8 լ ջուր։ Երկար ամրացված (արմատուրացված) ճկափողն աչքի է ընկնում բարձր մաշվածակայունությամբ։ Խողովակն ունի ամրացված հիմք։ Հոլովակների 360° պտտվելու ունակությունն ապահովում է փոշեկուլի տեղաշարժման պարզությունը։